ԱԺ նախագահի ընտրությունները` խորհրդարանական վերադասավորումների առիթ

Ազգային ժողովը նոր նախագահ ընտրեց: Ինչպես և սպասվում էր` գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրություններում հաղթեց խորհրդարանական մեծամասնության ` Հանրապետական խմբակցության թեկնածու Գալուստ Սահակյանը:

Ըստ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Գալուստ Սահակյանի միակ մրցակից` «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն անդամ, ինքաառաջադրված Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել է 3, իսկ Գալուստ Սահակյանի օգտին՝ 101 պատգամավոր:

Այնուամենայնիվ` ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ականատես եղանք մի շարք հետաքրքրական գործընթացների:

«Ժառանգություն»«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայ ազգային կոնգրես»խմբակցությունները նախապես հայտարարեցին որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Թեև քվեարկությունը փակ էր, սակայն ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել են, որ քվեարկել են հօգուտ Բագրատյանի։

Բագրատյանի ստացած 3-րդ կողմը, ըստ ամենայնի, քվեարկել է պատգամավորն ինքը:

Ըստ parliament.am կայքի՝ «Հանրապետական» խմբակցության կազմում ընդգրկված է 70 պատգամավոր։

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը ստացել է 101 քվե և հաշվի առվենք, որ ԱԺ-ում կա երեք անկախ պատգամավոր, ապա ստացվում է, որ Գալուստ Սահակյանի օգտին ստացված «հավելյալ» քվեները ապահովել են խորհրդարանական այընտրանք ԲՀԿ-ի և վերջերս իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ պատգամավորները:

Թեև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները մինչ քվեարկությունը հայտարարել էին, որ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության հարցում, բայց փաստորեն այն պատգամավորները, ովքեր նախընտրել են մասնակցել քվեարկությանը, իրենց ձայնը տվել են մեծամասնական խմբակցության թեկնածուին:

Հետաքրքրական է նաև այն իրողությունը, որ «քառյակը» ոչ միայն չկարողացավ միասնաբար հանդես գալ և միասնական թեկնածու առաջադրել ԱԺ նախագահի ընտրություններում, այլև «Քառյակի», այսպես ասած «առաջատարի»` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները նպատակահարմար գտան քվերարկել իշխանական թեկնածուի օգտին:

Իհարկե, այս օրերն հնչեցին ընտրությունների կախորոշվածության վերաբերյալ` արդեն ծեծված հայտարարությունները, սակայն փաստ մնում է փաստ` «քառյակ»-ը այս հարցում միասնական տեսակետի չկարողացավ հանգել:

Մյուս կողմից` բավական հետաքրքրական են Կոնգրեսում տեղի ունեցող զարգացումները:

Մասնավորապես` ՀԱԿ խմբակցությունը այդպես էլ նպատակահարմար չգտավ ընտրություննորում սատարել իրենց իսկ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանին: Լևոն Զուրաբյանը, այս առիթով ընդամենը նշեց, որ իրենք հարգում են Բագրատյանի անհատական որոշումը սակայն այն,«որևէ կերպ կապված չէ ՀԱԿ խմբակցության հետ»: 

Եթե այս ամենի հավելենք նույն Բագրատյանի այն խոսքերը, թե «Այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա», պատկերը ամբողջական է դառնում:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա, դատելով կուսակցության ներկայացուցիչների` մասնավորապես, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հայտարարությունից, այն տպավորություն է ստեղծվում թե այս քաղաքական ուժը դեռևս որոշում է ընդդիմություն լինելու իր «չափաբաժինը»:

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка телеграмм
Daniela Hayrapetyan
Daniela Hayrapetyan
Было на сайте никогда
Читателей: 3 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья