ՅՈՒՆԻՍԵՖ. Հարավային Սուդանում խոլերան տարածվում է «շեշտակի տեմպերով»

Հարավային Սուդանում խոլերան տարածվում է «շեշտակի տեմպերով»: «Իտար տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Կազմակերպության տվյալներով՝ խոլերայի դեպքերը գրանցվել են երկրի ևս երկու նահանգում՝ Վերին Նեղոսում և Ջոնգլիում: 

Համաճարակի բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել էր մայիսի 16-ին:

Իրավիճակը Հարավային Սուդանում, որտեղ մոտ մեկ միլիոն մարդ էթնիկ հակամարտության հետևանքով լքել են իր տները, խորանում է սկսված անձրևային սեզոնի և ներքին տեղահանվածների կուտակման վայրերում սանիտարական վատ պայմանների պատճառով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցած շաբաթվա վերջից հիվանդների թիվն օրական ավելանում է շուրջ երկու անգամ: 

Ավելի վաղ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել էր, որ խոլերայի բռնկումից երկրի մայրաքաղաք Ջուբայում մահացել 9 մարդ է, ևս 138-ը վարակվել են, այն պայմաններում, որ դեռևս մեկ շաբաթ առաջ կասկածելի դեպքերի թիվը չի գերազանցել երկու տասնյակը:

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка телеграмм
Daniela Hayrapetyan
Daniela Hayrapetyan
Было на сайте никогда
Читателей: 3 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья